-
12.04.2015|
18:21
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագի ժամանակ այսօր Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն օգտագործել է «ցեղասպանություն» բառը՝ տեղեկացնում է Agence France-Presse-ը՝ ավելացնելով, որ սա Թուրքիայի հետ դիվանագիտական լարվածության առիթ կդառնա: Ֆրանցիսկոս պապը մասնավորապես ասել է, որ 20-րդ դարի առաջինը համարվող ցեղասպանությունը հարվածել է հայ ժողովրդին:
-
12.04.2015|
18:18
Սա է այն պտուղը, որ պետք է աճի նահատակության արմատից. Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագի ժամանակ իր խոսքում ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, իբրև երախտիքի խոսք Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մասնակցությամբ մատուցված սուրբ պատարագի համար, որի ժամանակ էլ Սուրբ Գրիգոր Նարեկացին հռչակվեց Տիեզերական եկեղեցու վարդապետ:
-
12.04.2015|
18:13
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ապրիլի 12-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագին հայկական ծիրանափող հնչեց: Սա աննախադեպ էր ոչ միայն Սուրբ Պետրոսի տաճարում հնչելու, այլև ընդհանրապես պատարագի ընթացքում հնչելու առումով:
-
12.04.2015|
18:11
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ապրիլի 12-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագին, Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ:
-
12.04.2015|
18:08
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը առավոտյան Սուրբ Պետրոսի տաճարում սուրբ պատարագի ժամանակ ցեղասպանություն բառն է օգտագործել 100 տարի առաջ օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային ջարդերի առնչությամբ։
-
12.04.2015|
17:11
20-րդ դարի առաջին Ցեղասպանությանը ենթարկվել են հայերը՝ իրենց ազգային պատկանելության համար՝ ապրիլի 12-ին, Վատիկանում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագին ասաց Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
-
11.04.2015|
20:53
Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում հազարավոր հավատացյալներ ամբողջ աշխարհից ականատես են եղել Սրբագործ կրակի իջնելուն։
-
11.04.2015|
20:51
Իտալիայի Նեապոլ քաղաքի կենտրոնում է գտնվում Հայոց առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը կրող փողոցը, որտեղ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է՝ «Սան Գրեգորիո Արմենո»-ն, որտեղ պահվում են առաջին կաթողիկոսի մասունքները, այդ թվում՝ գանգը:
-
11.04.2015|
14:45
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Վատիկան այցի շրջանակներում հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ՝ գրում է «Գրուզիա Օնլայն»-ը:
-
11.04.2015|
14:12
Ավստրիայի եկեղեցիների էկումենիկ խորհուրդը նամակով դիմել է նախագահին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը և օրինակ ծառայել մյուս երկրներին։ Նամակն ուղարկվել է նախագահ Հայնց Ֆիշերին, Ազգային խորհրդի նախագահ Դորիս Բյուրեսին, կանցլեր Վերներ Ֆայմանին և արտգործնախարար Սեբաստիան Ֆուրցին։
220x153/PK31Tt7GIPxg8EkqF0TiCZfbwO.jpg" alt="Հպարտ և հուսավառ" title="Հպարտ և հուսավառ" />